Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) քրեական վարույթն իրականացնող մարմիններին` քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «Կառավարությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատում է ոստիկանության պետը:»:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` եռամսյա ժամկետում:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 11
Երևան
ՀՕ-295-Ն

 

pin
ՀՀ 03.06.2020
N ՀՕ-295-Ն օրենք