27.07.2020 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
 
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների» բառերից հետո լրացնել «ծնողների, ամուսնու (կնոջ)» բառերով:
 
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:
 
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 
 
| Հանրապետության նախագահ | Ա. Սարգսյան | 
| 2020 թ. հուլիսի 16
 Երևան
 ՀՕ-355-Ն
 |  | 
 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 17 հուլիսի 2020 թվական: