26.03.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.
«Հոդված 13.2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր` նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. մարտի 15 Երևան ՀՕ-82-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: