Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

27.03.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2021 թվականի N 397-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացումներ, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/164 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին տրամադրել 1,640.0 հազ. դրամ գումար պայմանագրի 1-ին չափաբաժնով, 1,704.0 հազ. դրամ գումար պայմանագրի 2-րդ չափաբաժնով և 860.0 հազ. դրամ գումար պայմանագրի 3-րդ չափաբաժնով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

2) 2020 թվականի հուլիսի 16-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/84-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Արմինժ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2,787.3 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

3) 2020 թվականի օգոստոսի 11-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/34 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 86.6 հազ. դրամ գումար 1-ին չափաբաժնով, 24.3 հազ. դրամ գումար պայմանագրի 3-րդ չափաբաժնով, 10.3 հազ. դրամ գումար պայմանագրի 4-րդ չափաբաժնով, 27.8 հազ. դրամ գումար 5-րդ չափաբաժնով և 28.4 հազ. դրամ գումար պայմանագրի 6-րդ չափաբաժնով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

4) 2020 թվականի հուլիսի 16-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/84-3 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ավա-բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 5,592.9 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

5) 2020 թվականի հուլիսի 15-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/84-4 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Բիլդերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 624.0 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

6) 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/169-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 14,913.5 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

7) 2020 թվականի օգոստոսի 26-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/40 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Գ. Պապոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 260.9 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

8) 2020 թվականի օգոստոսի 27-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/131 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Զեթ-Պրոֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,162.7 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

9) 2020 թվականի օգոստոսի 26-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/129 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Սամալիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 390.0 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

10) 2020 թվականի օգոստոսի 17-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/32 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Վիլհամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 170.1 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

11) 2020 թվականի օգոստոսի 21-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/88-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 17,137.8 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

12) 2020 թվականի օգոստոսի 6-ի N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/31 հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Համաշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 90.5 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

13) 2020 թվականի հուլիսի 17-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/88-2 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ԱՐՏԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 11,960.8 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

14) 2020 թվականի օգոստոսի 20-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/140 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Նորայր և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 238.6 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

15) 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/148-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Զեթ-Պրոֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 11,960.2 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

16) 2020 թվականի օգոստոսի 20-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/139 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Նորայր և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 226.2 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

17) 2020 թվականի հուլիսի 22-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/89-1 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Շինարար-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 5,146.6 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին`

1) 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-19/9 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 54.1 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).

2) 2017 թվականի մայիսի 11-ի N ՀՀՔՊԿ-ԲԸԱՀԾՁԲ-17/11Հ հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Գողթն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2,756.8 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը`

1) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1045. «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «32001. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ջեռուցման համակարգի անցկացման նպատակով 2020 թվականի հուլիսի 20-ին «Եգարշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/90, 2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/164 (3-րդ չափաբաժնից «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասով) և 2020 թվականի օգոստոսի 10-ին «Հիդրոգազշիննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/38 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ.

2) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1075. «Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «32001. Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» միջոցառման շրջանակներում «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրման նպատակով 2020 թվականի օգոստոսի 20-ին «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆՀԲՄԱՇՁԲ-20/5, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/158 և 2020 թվականի օգոստոսի 4-ին «Մանանա 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/36 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ.

3) Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի 1168. «Արվեստների ծրագիր» ծրագրի «11021. Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառման շրջանակներում «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ընթացիկ նորոգման նպատակով 2020 թվականի օգոստոսի 18-ին «Արտադրական Բազա» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/102, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «Գրիհով Գեո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/156 և 2020 թվականի օգոստոսի 27-ին «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/49 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ներառյալ:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Երևանի թիվ 22 հիմնական դպրոցի նորոգման նպատակով կատարել ձեռքբերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով` փոփոխություններ կատարելով 2018 թվականի սեպտեմբերի 17-ին «ՍՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀՔՊԿ-ԲՄԱՇՁԲ-18/2 պայմանագրում մինչև պայմանագրի գնի 25 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. մարտի 25
Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
 N 397-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
 N 397-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
 ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 7 ԵՎ 7.1 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.14 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.14, 9.1.29, 9.1.42 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 6 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
 2021 թվականի մարտի 25-ի
N 397-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2021
N 397-Ն
Որոշում