Սեղմել Esc փակելու համար:
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

01.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետից, 7.1-ին հոդվածի 2-րդ մասից և 20-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հանել «կանխարգելման» բառը:

 

i

Հոդված 2. Օրենքի 7.1-ին հոդվածում`

1) 3-րդ մասի «Կենտրոնական բանկը և Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահը և Կենտրոնական բանկի նախագահը ստորագրում են համատեղ հրաման» բառերով.

2) 3-րդ մասի «գ» կետը «վերահսկվող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «և այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները» բառերով.

3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «համագործակցության հուշագրով» բառերը փոխարինել «համատեղ հրամանով» բառերով.

4) 7-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին, բացառությամբ այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-97-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 03.03.2021
N ՀՕ-97-Ն օրենք