Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓ ...

 

01.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բանկային ավանդների ներգրավման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-124-Ն օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Տուգանքը` որպես բանկի պատասխանատվություն

 

1. Բանկի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք`

1) մեկ անգամ խախտելու համար` երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

2) երկու անգամ խախտելու համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով.

3) երեք կամ ավելի անգամ խախտելու համար` մեկ միլիոնից մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի վճռով, այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

3. Սույն օրենքի իմաստով` սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

 4. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի` որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով: Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակն սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբն սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-139-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 24.03.2021
N ՀՕ-139-Ն օրենք