23.10.2021-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 5-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաև հակակոռուպցիոն կոմիտեում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության, ինչպես նաև մարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները և դրանցից բխող` Կառավարության որոշումները:»:
i
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-153-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական: