Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

28.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2021 թվականի N 648-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526 որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի Ν 2 աղյուսակում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը սույն որոշման 6-րդ հավելվածում նշված գնման ենթակա ապրանքների գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնումներ կատարելու ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի Ν 526-Ն որոշման Ν 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «դ» պարբերությունների պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի անրապետության
վարչապետի պաշտոնակատար

         Ն. Փաշինյան


2021 թ. ապրիլի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 26-ի
N 648-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ - - -
    ՀՀ էկոնոմիկայի նախարարություն - - -
1059   Ծրագրի անվանումը` (21,849.3) (21,849.3) (21,849.3)
Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն
Ծրագրի նպատակը`
Հողագործությունից ստացվող արդյունքի բարելավում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացի խթանում, պտղատու այգետարածքների ավելացում, մշակաբույսերի բերքատվության բարձրացում
Ծրագրի միջոցառումներ
  11002 Միջոցառման անվանումը` (21,849.3) (21,849.3) (21,849.3)
Բույսերի պաշտպանության միջոցառումներ
Միջոցառման նկարագրությունը`
Մկնանման կրծողների և մորեխների դեմ կենտրոնացված պայքարի միջոցառումներ
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
1116   Ծրագրի անվանումը` 50,308.8 50,308.8 50,308.8
Անասնաբուժական ծառայություններ
Ծրագրի նպատակը`
Անասնահամաճարակային կայուն ֆոնի ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Գյուղատնտեսական կենդանիների վարակամերժության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
  11001 Միջոցառման անվանումը` 50,308.8 50,308.8 50,308.8
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում
Միջոցառման նկարագրությունը`
Անասնաբուժական ծառայության հակահամաճարակային միջոցառումների` կենդանիների հիվանդությունների կանխար գելման աշխատանքների կազմակերպում և համակարգում` անհրաժեշտ նյութերի ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
1224   Ծրագրի անվանումը` (28,459.5) (28,459.5) (28,459.5)
    Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր      
Ծրագրի նպատակը`
Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերի հակազդում և հետևանքների վերացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կրճատում, տնտեսական կայունության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
12005 Միջոցառման անվանումը` (28,459.5) (28,459.5) (28,459.5)
Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող աջակցության տրամադրում
Միջոցառման նկարագրությունը`
Կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ իրացնող (հարյուր հազար լիտրից ավելի) տնտեսավարող սուբյեկտներին պետական տուրքի գծով կատարված վճարների փոխհատուցում
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար

Ա. Թորոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 26-ի
N 648-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ - - -
04         ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - - -
        այդ թվում'      
01       Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ (28,459.5) (28,459.5) (28,459.5)
      այդ թվում'      
    01     Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          այդ թվում'      
          ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          այդ թվում'      
      1224   Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          այդ թվում'      
        12005 Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող աջակցության տրամադրում (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          այդ թվում' ըստ կատարողների      
          ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
          ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (28,459.5) (28,459.5) (28,459.5)
          - Այլ ընթացիկ դրամաշնորհներ (28,459.5) (28,459.5) (28,459.5)
  02       Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն 28,459.5 28,459.5 28,459.5
          այդ թվում'      
    01     Գյուղատնտեսություն 28,459.5 28,459.5 28,459.5
          այդ թվում'      
    ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 28,459.5 28,459.5 28,459.5
    այդ թվում'      
1059   Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն (21,849.3) (21,849.3) (21,849.3)
այդ թվում'      
11002 Բույսերի պաշտպանության միջոցառումներ (21,849.3) (21,849.3) (21,849.3)
այդ թվում' ըստ կատարողների      
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (21,849.3) (21,849.3) (21,849.3)
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ (21,849.3) (21,849.3) (21,849.3)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (21,849.3) (21,849.3) (21,849.3)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (21,849.3) (21,849.3) (21,849.3)
Նյութեր (Ապրանքներ) (21,849.3) (21,849.3) (21,849.3)
- Հատուկ նպատակային այլ նյութեր (21,849.3) (21,849.3) (21,849.3)
1116   Անասնաբուժական ծառայություններ 50,308.8 50,308.8 50,308.8
այդ թվում'      
11001 Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 50,308.8 50,308.8 50,308.8
այդ թվում' ըստ կատարողների      
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 50,308.8 50,308.8 50,308.8
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ 50,308.8 50,308.8 50,308.8
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 50,308.8 50,308.8 50,308.8
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 50,308.8 50,308.8 50,308.8
Նյութեր (Ապրանքներ) 50,308.8 50,308.8 50,308.8
- Առողջապահական և լաբորատոր նյութեր 50,308.8 50,308.8 50,308.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար

Ա. Թորոսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 26-ի
N 648-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
Ընդամենը (28,459.5)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (28,459.5)
1224 Ճգնաժամերի հետևանքներ հակազդման և արտակարգ իրավիճակների ի նվազեցման և վերացման ծրագիր   (28,459.5)
  12005 Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող աջակցության տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (28,459.5)
      ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի օգոստոսի 13-Ի N 1355-Լ որոշման չափանիշները բավարարող շահառուներ (28,459.5)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար

Ա. Թորոսյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 26-ի
N 648-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 1. 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1116 Անասնաբուժական ծառայություններ

 

Ծրագրի դասիչը' 1116 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը' 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում      
Նկարագրությունը' Անասնաբուժական ծառայության հակահամաճարակային միջոցառումների' կենդանիների հիվանդությունների կան­խարգելման աշխատանքների կազմակերպում և համա­կարգում' անհրաժեշտ նյութերի ձեռքբերում      
Միջոցառման տեսակը' Ծառայությունների մատուցում      
Միջոցառումն իրականացնողի անվանումը' Համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններ      
Արդյունքի չափորոշիչներ      
       
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 50,308.8 50,308.8 50,308.8

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1224 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավի­ճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր

 

Ծրագրի դասիչը' 1224 Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը' 12005 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող աջակցության տրամադրում      
Նկարագրությունը' Կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ իրացնող (հարյուր հազար լիտրից ավելի) տնտեսավարող սուբյեկտներին պետական տուրքի գծով կատարված վճարների փոխհատուցում      
Միջոցառման տեսակը' Տրանսֆերտների տրամադրում      
Շահառուների ընտրության չափանիշները ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշմանը համապատասխանող տնտեսավարողներ      
Արդյունքի չափորոշիչներ      
Հարյուր հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտ, բացարձակ լիտր (217132) (217132) (217132)
Հարյուր հազար լիտրից ավելի իրացված շշալցված կոնյակ, բացարձակ լիտր (269856) (269856) (269856)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (28,459.5) (28,459.5) (28,459.5)

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1059 Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն

 

Ծրագրի դասիչը' 1059 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը' 11002 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' Բույսերի պաշտպանության միջոցառումներ      
Նկարագրությունը' Մկնանման կրծողների և մորեխների դեմ կենտրոնացված պայքարի միջոցառումներ
Միջոցառման տեսակը' Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը' Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ
Արդյունքի չափորոշիչներ      
       
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (21,849.3) (21,849.3) (21,849.3)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար

Ա. Թորոսյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 26-ի
N 648-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 28,459.5
Բաժին N 04 Խումբ N 02 Դաս N 01 Գյուղատնտեսություն 28,459.5
1116 11001 Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում 50,308.8
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ         50,308.8
33651257-1 անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր ԲՄ մլ 72.5 (3,410,950.0) (247,293.9)
33651257-5 անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր ՀՄԱ մլ 85.5 3,410,950.0 291,636.3
33651257-4 անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր գհ մլ 12.5 (2,386,550.0) (29,831.9)
33651257-6 անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր ՀՄԱ մլ 15.0 2,386,550.0 35,798.3
1059 11002 Բույսերի պաշտպանության միջոցառումներ (21,849.3)
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ         (21,849.3)
33691147-1 թունանյութեր գհ լիտր 6060 (3,605.5) (21,849.3)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար

Ա. Թորոսյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2021
N 648-Ն
Որոշում