Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

15.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2021 թվականի N 791-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526 որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարութան 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով 1116. Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրով նախատեսված անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութերի ձեռքբերումն իրականացվում է «Ինովատոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի Ν 526-Ն որոշման Ν 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի Ν 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. մայիսի 14
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 13-ի
N 791-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացակարգը) Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման անվանումը միավորի գինը (դրամ) քանակը գումարը (հազ. դրամ)
Բաժին 04 Խումբ 02 Դաս 01 Գյուղատնտեսություն -
1116 11001 Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում -
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ         -
             
33651257-5 Անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր ՀՄԱ մլ 85.5 (3,410,950.0) (291,636.3)
33651257-7   Անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր ՀՄԱ   մլ   96.8   3,012,770.0   291,636.3  

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2021
N 791-Ն
Որոշում