Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

28.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին   

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 5-րդ կետը «առաջին երեք տասնյակի հաստատումը» բառերից հետո լրացնել «, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում` կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների` առնվազն երեք տասնյակի հաստատումը» բառերով.

2) 5-րդ մասի 4-րդ կետը «համագումարի կողմից հաստատվելուց հետո» բառերից հետո լրացնել «կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի» բառերով.

3) 5-րդ մասի 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում` կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից:»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-203-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
07.05.2021
N ՀՕ-203-Ն
Սահմանադրական օրենք