Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Կ ...

 

01.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին 

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը «քաղաքական չեզոքություն» բառերից հետո լրացնել «, քաղաքական զսպվածություն» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք չունի կրելու կուսակցական պատկանելությունը խորհրդանշող նշաններ:»:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

 

«Հոդված 27.1. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը

 

1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն:

2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը:

3. Հանրային ծառայողներն իրավունք ունեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով մասնակցելու նախընտրական քարոզչությանը` պահպանելով քաղաքական զսպվածությունը:

4. Հանրային ծառայողները քաղաքական կամ հանրային քննարկումներին, միջոցառումներին, այդ թվում` նախընտրական քարոզչությանը մասնակցելիս իրավունք չունեն հանդես գալու ի պաշտոնե կամ նշելու իրենց պաշտոնեական դիրքի, կոչման մասին կամ որևէ կերպ օգտագործելու պաշտոնի հեղինակությունը որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի օգտին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կիրառվում ընտրություններին որպես թեկնածու հանդես եկող հանրային ծառայողների նկատմամբ:

6. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ծառայողի` որպես պաշտոնատար անձի մասնակցությունը քաղաքական բնույթի քննարկումներին պետք է կրի բացառապես տեղեկատվական բնույթ և արտահայտի պաշտոնական դիրքորոշումը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «ոչ ծառայողական» բառերից հետո լրացնել «այդ թվում` նախընտրական քարոզչության» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-206-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 07.05.2021
N ՀՕ-206-Ն օրենք