01.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20.Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում` գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի համար` տարեկան |
2022 թվականի հունվարի 1-ից` բազային տուրքի 1000-ապատիկի չափով 2023 թվականի հունվարի 1-ից` բազային տուրքի 2000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-226-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական: