Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

08.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

 

«Արտաքին տնտեսական գործունեության
ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի
2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ
2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին
դասվող ծածկագրերի) «Բացթողնում` ներքին սպառման
համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և
«Վերամշակում` ներքին սպառման համար»
մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև
հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար

բազային տուրքի
1400-ապատիկի
չափով
ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի
«Բացթողնում` ներքին սպառման համար»,
«Վերամշակում` մաքսային տարածքում և
Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային
ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի
ներմուծման լիցենզիա տրամադրելու համար
բազային տուրքի
200-ապատիկի
չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պետական տուրքը հետվերադարձման ենթակա չէ:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-243-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 26.05.2021
N ՀՕ-243-Ն օրենք