05.07.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 18.12*-րդ կետը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե լիցենզավորվող գործունեությունը վերաբերում է արտադրական կանեփին» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.15-18.17-րդ կետերով.
«18.15. Արտադրական կանեփի`
- արտադրություն` տարեկան
ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի համար` |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
կաննաբիդիոլի յուղի մինչև 100 լիտր քվոտայի համար` |
բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար` |
յուրաքանչյուր տոննայի համար` բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
կաննաբիդիոլի յուղի 100 լիտր գերազանցող քվոտայի համար` |
յուրաքանչյուր 10 լիտրի համար` բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
- ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր`
ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի համար` |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
կաննաբիդիոլի յուղի մինչև 100 լիտր քվոտայի համար` |
բազային տուրքի 10000-պատիկի չափով |
ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար` |
բազային տուրքի 30000-ապատիկի չափով |
կաննաբիդիոլի յուղի 100 լիտրը գերազանցող քվոտայի համար` |
բազային տուրքի 60000-ապատիկի չափով |
յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար` |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
յուրաքանչյուր գրամ սերմի համար` |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
18.16. Արտադրական կանեփի`
- արտահանման, ներմուծման թույլտվություն տալու համար`
ծաղկագլխի և կանաչ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի համար` |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
կաննաբիդիոլի յուղի յուրաքանչյուր լիտրի համար` |
բազային տուրքի 60-ապատիկի չափով |
յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
համար` յուրաքանչյուր գրամ սերմի համար` |
բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
18.17. 18.15-րդ կետում նշված լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիաների համար:»:
i
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «18.14-րդ» բառը փոխարինել «18.17-րդ» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-279-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական: