16.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում
| «8.1 |
Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում |
բազային տուրքի 10-ապատիկի չափով» |
բառերը փոխարինել
| «8.1 |
Նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացում |
բազային տուրքի 20-ապատիկի չափով» |
բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-294-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հուլիսի 2021 թվական: