17.07.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 1-ին
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 8-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «համակարգման ոլորտում» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում,» բառերով, իսկ «ղեկավարներին» բառից հետո` «, մարզպետներին» բառով.
2) 4-րդ մասը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, մարզպետներին» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-300-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2021 թվական: