06.11.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-92-Ն-25
2021 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 13-17-րդ մասերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-342-Ա և թիվ ՆՀ-343-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 և թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ նաև` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշումը լրացնել 1.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«1.2. Հաստատել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների` ըստ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը` համաձայն հավելված 4-ի»` համաձայն հավելվածի,
2) Որոշման Հավելված 1-ի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
3) Որոշման Հավելված 1-ի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
4) Որոշման Հավելված 1-ի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
5) Որոշման Հավելված 1-ի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
6) Որոշման Հավելված 1-ի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/» բառերով,
7) Որոշման Հավելված 1-ի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական/անչափահասների գործեր/» բառերը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/ անչափահասների գործեր/» բառերով,
8) Որոշման Հավելված 1-ի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
9) Որոշման Հավելված 1-ի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ. Ջհանգիրյան |
|
2021թ. նոյեմբերի 5 Երևան
|
|
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թ. նոյեմբերի 5-ի
թիվ ԲԴԽ-92-Ն-25 որոշման
«Հավելված 4
Բարձրագույն դատական խորհրդի
2018 թ. հուլիսի 9-ի
թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԹՎԱԿԱԶՄԸ
| |
Դատավոր |
Մասնագիտացում |
| 1. |
Սահակյան Տիգրան |
Քրեական |
| 2. |
Ազարյան Ալեքսանդր |
Քրեական |
| 3. |
Դանիելյան Արմեն |
Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ |
| 4. |
Մարաբյան Սերգեյ |
Քրեական |
| 5. |
Մխիթարյան Ռուբիկ |
Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ |
| 6. |
Աբգարյան Լուսինե |
Քրեական |
| 7. |
Վարդանյան Արշակ |
Քրեական |
| 8. |
Նիկողոսյան Արսեն |
Քրեական |
| 9. |
Ռշտունի Վազգեն |
Քրեական |
| 10. |
Պապոյան Մխիթար |
Քրեական |
| 11. |
Հարությունյան Մնացական |
Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ |
| 12. |
Հովակիմյան Նարինե |
Քրեական |
| 13. |
Մարդանյան Կարեն |
Քրեական |
| 14. |
Մնացականյան Անդրանիկ |
Քրեական |
| 15. |
Բարսեղյան Ռուզաննա |
Քրեական |
| 16. |
Համբարձումյան Սևակ |
Քրեական |
| 17. |
Արղամանյան Մհեր |
Քրեական |
| 18. |
Բեկթաշյան Արմեն |
Քրեական |
| 19. |
Սիմոնյան Տիգրան |
Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ |
| 20. |
Հովհաննիսյան Լուսինե |
Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ |
| 21. |
|
Քրեական |
| |
Ընդհանուրը` 21 դատավոր |
»: |
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 5 նոյեմբերի 2021 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2021 թվական: