01.12.2021-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 18-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի և արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:
i
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և արգելանք դնելու մասին որոշումները` սույն օրենքով և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
i
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «88-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այլ օրենքների» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 7-րդ գլխի և 62-րդ հոդվածի վերնագիրը «թերթերի» բառից հետո լրացնել «և օրենքով սահմանված գրությունների» բառերով, իսկ 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «թերթի» բառից հետո` «կամ օրենքով սահմանված գրության» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-369-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2021 թվական: