01.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում`
1) 7-րդ հոդվածի «ժբ» կետի «15.4-րդ ենթակետով» բառերը փոխարինել «15.4-րդ և 15.4.1-ին ենթակետերով» բառերով.
2) 19-րդ հոդվածի`
ա. վերնագիրը «Լիցենզավորման ենթակա» բառերից հետո լրացնել «կամ թույլտվություններով» բառերով,
բ. «15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-ին կետի «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով, իսկ «տարեկան սպասարկման» բառերը` «սպասարկման իրավունք ձեռք բերելու» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. դեկտեմբերի 17 Երևան ՀՕ-378-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 դեկտեմբերի 2021 թվական: