06.01.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է ինքնակամ կառույցների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-407-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական: