Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐ ...

 

10.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածում`

1) երկրորդ 44-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 58-րդ կետով.

 

«58. գնահատողի որակավորման վկայական տալու համար բազային տուրքի
30-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

 

ԻՐՏԵԿ

Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը հնարավոր չէ որոշել: 

Օրենքի 2-րդ հոդվածով որպես ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվում օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկիզբը` այսինքն 2022 թվականի հունվարի 1-ը: Սակայն, նույն 2-րդ հոդվածով օրենքի ուժի մեջ մտնելու համար ևս մեկ պայման է սահմանված` օրենքը ուժի մեջ պետք է մտնի օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից` 2022 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ, ինչը բացառում է օրենքի 2022 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտնելը:

Ամենայն հավանականությամբ, օրենսդիրը ցանկացել է օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվ սահմանել օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկիզբը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկիզբը` 2023 թվականի հունվարի 1-ը, որը և ԻՐՏԵԿ-ի կողմից ընդունվել է որպես օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվ:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՀՕ-421-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 10.12.2021
N ՀՕ-421-Ն օրենք