Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

19.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1896-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության, 57-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական անվտանգության ապահովման նպատակով անհետաձգելի համարել Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան ավտոճանապարհի և Տանձավեր Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, Որոտան Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի` բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, վերակառուցումն անհրաժեշտ է պետական անվտանգության ապահովման համար, և դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության.

3) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, կանխարգելման նպատակով տվյալ ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքում ենթակա է ներառման բնապահպանական կառավարման պլանի կազմման պահանջը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը`

1) Որոտան Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով 33,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

2) Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով 34,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

3) Տանձավեր Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով 39,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

4) Տ-8-49, /Տ-8-48/ Լծեն ճանապարհահատվածի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Ճաննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով 15,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

5) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով 6,655,000.0 դրամ պայմանագրային արժեքով:

4. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրԾրագիր 4-ի շրջանակներում Ագարակից Քաջարան ճանապարհահատվածի վերակառուցման և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Մեղրու ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի հունիսի 17-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/4Շ-1 պայմանագրի շրջանակներում Մ-2, Երևան Երասխ Գորիս Մեղրի Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ374+000 – կմ384+300 հիմնանորոգվող հատվածի կմ378+180 կմ384+300 տեղամասում համընկնող աշխատանքները բացառելու նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/4Շ-1 պայմանագրում կատարել փոփոխություն` 869,863,171.0 դրամի չափով նվազեցնելով պայմանագրի արժեքը և այն ուղղել 2021 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարմանը:

i

5. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 18
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1896-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխա-տանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզագրա­կան աշխա­տանքներ ոչ ֆինան-սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 - (142,760.6) 142,760.6 -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՈՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0 - (142,760.6) 142,760.6 -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (178,787.4) - (321,548.0) 142,760.6 -
այդ թվում`
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` (804,447.5) - (804,447.5) - -
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (869,863.1) - (869,863.1) - -
կմ374+000 - կմ384+300 հատվածի հիմնանորոգում (869,863.1) - (869,863.1) - -
Մ10, Սևան-Մարտունի-Գետափ 65,415.6 - 65,415.6 - -
կմ57+450-կմ59+450 հատվածի մայթերի կառուցում 65,415.6 - 65,415.6 - -
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում` 625,660.1 - 482,899.5 142,760.6 -
Տ-3-15, /Հ-15/ - Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+000 հատվածի հիմնանորոգում 204,166.2 - 204,166.2 - -
ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի կմ 0+000-կմ 1+600 (Հ-34-ի հետ հատման կետ) 234,498.3 - 234,498.3 - -
Տավուշի մարզի Բերդի հոսպիտալ տանող ճանապարհի 300գծմ հատվածի հիմնանորոգում 44,235.0 - 44,235.0 - -
Տ-5-24,/Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 6+600-կմ 15+200 հատվածի և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգում 15,105.6 - - 15,105.6 -
Որոտան - Խոտ ավտոճանապարհի վերակառուցում 34,530.0 - - 34,530.0 -
Հ-46(Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան ավտոճանապարհի կառուցում 36,175.0 - - 36,175.0 -
Տանձավեր - Շուռնուխ ավտոճանապարհի կառուցում 40,850.0 - - 40,850.0 -
Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհի վերակառուցում 16,100.0 - - 16,100.0 -
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 178,787.4 - 178,787.4 - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1896-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում`
05 Տրանսպորտ -
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ -
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
1049 Ճանապարհային ցանցի բարելավում -
այդ թվում`
21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 178,787.4
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 178,787.4
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 178,787.4
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 178,787.4
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 178,787.4
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 178,787.4
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (178,787.4)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (178,787.4)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (178,787.4)
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (178,787.4)
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (321,548.0)
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (321,548.0)
ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 142,760.6
- Նախագծահետազոտական ծախսեր 142,760.6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1896-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -
այդ թվում`
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (178,787.4)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (178,787.4)
այդ թվում` ըստ ուղղությունների
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում (804,447.5)
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (869,863.1)
կմ374+000 - կմ384+300 հատվածի հիմնանորոգում (869,863.1)
Մ10, Սևան-Մարտունի-Գետափ 65,415.6
կմ57+450-կմ59+450 հատվածի մայթերի կառուցում 65,415.6
3 Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում 625,660.1
Տ-3-15, /Հ-15/ - Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+000 հատվածի հիմնանորոգում 204,166.2
ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի կմ 0+000-կմ 1+600 (Հ-34-ի հետ հատման կետ) 234,498.3
Տավուշի մարզի Բերդի հոսպիտալ տանող ճանապարհի 300գծմ հատվածի հիմնանորոգում 44,235.0
Տ-5-24,/Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 6+600-կմ 15+200 հատվածի և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգում 15,105.6
Որոտան - Խոտ ավտոճանապարհի վերակառուցում 34,530.0
Հ-46(Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան ավտոճանապարհի կառուցում 36,175.0
Տանձավեր - Շուռնուխ ավտոճանապարհի կառուցում 40,850.0
Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհի վերակառուցում 16,100.0
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 178,787.4
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 178,787.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1896-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՑՈՒՆՔԱՑԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 21001 տարի
Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությ ունը Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը /կիլոմետր/ այդ թվում` 2.8
Մարզային նշանակության ավտոճանապարհներ 2.8
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1896-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ N 9.1.8

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Միջոցառման դասիչը 21001 տարի
Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը/կիլոմետր/ այդ թվում` 2.8
Մարզային նշանակության ավտոճանապարհներ 2.8
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (178,787.4)

 

Աղյուսակ N 9.1.58

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՑՈՒՆՔԱՑԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 21001 տարի
Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությ ունը Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 178,787.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1896-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն (178,787.4)
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ (178,787.4)
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (178,787.4)
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (333,295.5)
45231177/532 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ (869,863.1)
45231177/584 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԳՀ դրամ 64,254,000 1 64,254.0
45231177/591 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 199,000,000 1 199,000.0
45231177/589 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀԲՄ դրամ 230,032,000 1 230,032.0
45231177/585 ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ԳՀ դրամ 43,281,606 1 43,281.6
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 154,508.1
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 391,200 1 391.2
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 1,506,200 1 1,506.2
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 1,706,300 1 1,706.3
98111140 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 259,750 1 259.8
71351540/542 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 693,600 1 693.6
71351540/540 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 2,760,000 1 2,760.0
71351540/539 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 3,660,000 1 3,660.0
71351540/537 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀԲՄ դրամ 770,400 1 770.4
71241200/545 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀԲՄ դրամ 13,980,000 1 13,980.0
71241200 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 33,000,000 1 33,000.0
71241200 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 34,000,000 1 34,000.0
71241200 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 39,000,000 1 39,000.0
71241200 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 15,000,000 1 15,000.0
50531140/512 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 1,125,600 1 1,125.6
50531140 փորձաքննության ծառայություններ ՀՄԱ դրամ 1,530,000 1 1,530.0
50531140 փորձաքննության ծառայություններ ՀՄԱ դրամ 2,175,000 1 2,175.0
50531140 փորձաքննության ծառայություններ ՀՄԱ դրամ 1,850,000 1 1,850.0
50531140 փորձաքննության ծառայություններ ՀՄԱ դրամ 1,100,000 1 1,100.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

          

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1896-Ն
Որոշում