25.02.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածից, 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից, 170-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «քաղաքացիական և» բառերը:
| Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը գործելը վճռաբեկության կարգով վարչական գործերի քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը:
|
Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
|
2022 թ. փետրվարի 15 Երևան ՀՕ-25-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 15 փետրվարի 2022 թվական: