01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 27-րդ, 393-րդ, 395-399-րդ, 402-րդ, 403-րդ, 515-րդ և 531-րդ հոդվածներում`
1) վերնագրերը տարբեր հոլովաձևերով դրված «(անալոգ)» բառից հետո լրացնել «կամ դրանց ածանցյալներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին մասերը տարբեր հոլովաձևերով դրված «(անալոգ)» բառից հետո լրացնել «կամ դրանց ածանցյալ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերը «նյութերի» բառից հետո լրացնել «, դրանց ածանցյալների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-148-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2022 թվական: