01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով.
2) 10-րդ մասի «իրականացվող» և «ապահովելով» բառերից հետո «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ոչ արդարացնող» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 11-րդ մասում «գործ հարուցելու» բառերը փոխարինել «վարույթ նախաձեռնելու» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի «քրեական,» բառը հանել, իսկ նույն կետը «գործեր,» բառից հետո լրացնել «քրեական վարույթի նյութեր,» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև քրեական հետապնդման ժամկետի վերսկսման մասին որոշման կայացումը:»:
i
Հոդված 7. Օրենքի 84.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի «հարուցվել է քրեական գործ» բառերը փոխարինել «նախաձեռնվել է քրեական վարույթ» բառերով.
2) 2-րդ մասի «Քրեական գործով» բառերը փոխարինել «Քրեական վարույթով» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-226-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2022 թվական: