Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

01.02.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.4-րդ հոդվածում`

1) 7-րդ կետի «ջրօգտագործման» բառը փոխարինել «մակերևութային ջրերի օգտագործման» բառերով, նույն կետը «ֆիզիկական անձանցից բազային տուրքի» բառերից հետո լրացնել «25-ապատիկի» բառով, իսկ նույն կետի «իրավաբանական անձանցից»  բառերից հետո «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 75-ապատիկի չափով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.

 

 «7.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`

 

ֆիզիկական անձանցից   բազային տուրքի
95-ապատիկի չափով

 

իրավաբանական անձանցից   բազային տուրքի
145-ապատիկի չափով

                                               

   7.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի  օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`

 

ֆիզիկական անձանցից   բազային տուրքի
25-ապատիկի չափով

 

իրավաբանական անձանցից   բազային տուրքի
75-ապատիկի չափով»:

                                                 

i

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

 

«16) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար արդեն իսկ դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-321-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական

 

 

 

pin
ՀՀ 07.07.2022
N ՀՕ-321-Ն օրենք