Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Կ ...

 

04.08.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «պաշտոնները» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների, որոնք օրենքով սահմանված դեպքում կարող են հանդիսանալ նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն, որն զբաղեցվում է պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով» բառերով.

2) 5-րդ մասը «ուժով» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, որոնք գործում են նաև օրենքով սահմանված լիազորությունների հիման վրա,» բառերով.

3) 6-րդ մասի առաջին նախադասությունը «պաշտոնակատարներ,» բառից հետո լրացնել «բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների,» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «վարչապետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի` սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. օգոստոսի 1
Երևան
ՀՕ-336-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 07.07.2022
N ՀՕ-336-Ն օրենք