ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 17-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կատարված կազմհաստիքային փոփոխություններով պայմանավորված, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության ելքի ինդեքսները հաստատելու, փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները կանոնակարգելու մասին» թիվ 1-Լ հրամանով հաստատված հավելվածում`
1) 3-րդ կետում «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչություն» բառերով, իսկ «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչություն» բառերով,
2) 91-րդ կետում լրացնել նոր պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.
«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք 91/4
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի վարչական գործունեության բաժանմունք 91/5»:
2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին (աշխատողներին):
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
14 հունիսի 2022թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 15 հունիսի 2022 թվական: