Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 36-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Թիվ 35-Լ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանով հաստատված հավելվածում`

i

1) 5-րդ կետի 5-րդ ենթակետում «ավտոտրանսպորտային» բառը փոխարինել «տրանսպորտային» բառով,

i

2) 26-րդ և 27-րդ կետերում «ավտոմոբիլում» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցում» բառերով,

i

3) 29-րդ կետի 10-րդ ենթակետում «ավտոմոբիլի» բառը փոխարինել «տրանսպորտային միջոցի» բառերով,

i

4) 32-րդ կետից հետո լրացնել նոր` 32.1 և 32.2 կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«32.1. Մոտոցիկլով պարեկային ծառայությունն իրականացվում է երթևեկության բարձր ինտենսիվություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհներին կամ անհրաժեշտությունից ելնելով:

32.2. Մոտոցիկլերն ունեն գունագրաֆիկ երանգավորում և կահավորված են հետևյալ տեխնիկական սարքերով ու միջոցներով`

1) ավտոմեքենայի GPS սարք,

2) բարձրախոս, ցուցաձող,

3) լուսաձայնային ազդանշանային համակարգ,

4) լուսարձակ,

5) ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)` իր լիցքավորիչով

6) ալկոմետր,

7) ապակիների մգեցվածության աստիճանի ստուգման սարք

8) թերմոտպիչ,

9) դեպքի վայրի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում հատուկ գունագրաֆիկ ժապավեն` դեպքի վայր հանդիսացող տարածքի սահմանազատման համար,

10) դեպքի վայրի զննության արդյունքում վերցված իրերի կամ նմուշների պահման տոպրակ,

11) կրակմարիչ,

12) անհետաձգելի առաջին օգնության դեղատուփ,

13) համազգեստի վրա կրվող տեսախցիկի լիցքավորիչ (ամրակ),

14) 12-220Վ փոխակերպիչ,

15) դյուրակիր ռադիոկապի լիցքավորիչ:»,

i

5) 153-րդ կետում «ավտոմեքենայի» բառը փոխարինել «տրանսպորտային միջոցի» բառերով, իսկ «մեքենան» բառը` «տրանսպորտային միջոցը» բառերով:

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու է ծառայողներին և աշխատակիցներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

12 սեպտեմբերի 2022 թվականի

քաղ. Երևան

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
12.09.2022
N 35-Լ
Հրաման