24.10.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 189.7-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «տասնապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից» բառով, իսկ «հիսնապատիկի» բառը` «յոթանասունապատիկի» բառով.
2) 2-րդ մասի «հիսնապատիկից» բառը փոխարինել «հարյուրապատիկից» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը` «հարյուրհիսնապատիկի» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-349-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հոկտեմբերի 2022 թվական: