Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

17.10.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 234-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-321-րդ հոդվածներով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5 մաքսային մարմնի պաշտոնատար անձինք` մաքսային կանոնների խախտման համար:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 283-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքով» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 310-րդ հոդվածի ութերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 89, 92-97 հոդվածներով» բառերը փոխարինել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հոկտեմբերի 7
Երևան
ՀՕ-354-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 14.09.2022
N ՀՕ-354-Ն օրենք