Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

17.10.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.9-րդ հոդվածում`

1) վերնագիրը և 1-ին մասը «պահպանության,» բառից հետո լրացնել «հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման,» բառերով.

2) 1-ին մասի «90-րդ» բառը փոխարինել «37-րդ» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ ենթակետերով.

 

« 9) Մաքսային հայտարարագիրը թղթային
կրիչով ներկայացնելու դեպքում, եթե
հայտարարատուն չի կարող ներկայացնել
մաքսային հայտարարագրի էլեկտրոնային
օրինակը, մաքսային մարմնի կողմից
մաքսային հայտարարագրման
էլեկտրոնային համակարգում մաքսային
հայտարարագրի էլեկտրոնային տեսքը
ձևավորելու համար
 բազային տուրքի 3.5-ապատիկի չափով
10) հայտարարատուի ներկայացրած
դիմումի հիման վրա մաքսային
հայտարարագրի լրացման համար
  բազային տուրքի 30-ապատիկի չափով »

 

i

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) մաքսային հայտարարագրի լրացման համար` մինչև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված դիմումը ներկայացնելը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հոկտեմբերի 7
Երևան
ՀՕ-356-Ն

 

Պաշտենական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 14.09.2022
N ՀՕ-356-Ն օրենք