28.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 160. |
Զենքի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վաճառքի կարգը խախտելը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց զենք վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
3. Վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանումը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
5. Զենքի վաճառքի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. |
Զենք ձեռք բերելու կամ վաճառելու կարգը խախտելը |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելը կամ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով` զենքի առգրավմամբ:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 191-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 191. |
Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը |
1. Զենք պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` զենքը վերցնելու կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի առգրավմամբ:
3. Զենքը և ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոններն իրավաբանական անձանց այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, նրանց կողմից զենքը և ռազմամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` զենքը վերցնելու կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի առգրավմամբ:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 192-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 192. |
Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը |
1. Ֆիզիկական անձանց կողմից բնակության վայրը փոխելիս, իսկ իրավաբանական անձանց կողմից հաշվառման վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր միավոր հրազենի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 193-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 193. |
Զենքը և ռազմամթերքն իրացնելուց խուսափելը |
1. Այն քաղաքացիների համար, որոնց զենք պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվել օրենքով սահմանված կարգով, զենքը և ռազմամթերքն իրացնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի առգրավմամբ:»:
i
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 193.1-ին հոդվածով.
«Հոդված 193.1. |
Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիզենզիայի, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը և անվտանգության կանոնները խախտելը |
1. Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
6. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի աշխատողների կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
8. Հրաձգարանի գործարկման գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
i
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 193.2-րդ հոդվածով.
«Հոդված 193.2. |
Զենքի հարդարման վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը |
1. Զենքի հարդարման գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
i
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 193.3-րդ հոդվածով.
«Հոդված 193.3. |
Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը |
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 9. Օրենսգրքի 264-րդ հոդվածից «191» թվից հետո հանել «հոդվածի առաջին և երկրորդ մասերով» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-378-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվականի: