24.11.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.1-ին հոդվածում`
1) 1-ին մասը «չտրամադրելը» բառից հետո լրացնել «կամ բազմաբնակարան շենքի համար օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով առանձին բանկային հաշիվ չբացելը» բառերով.
2) 1-ին մասի «աշխատավարձի եռապատիկի չափով» բառերը փոխարինել «աշխատավարձի տասնապատիկի չափով» բառերով և այդ բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կրկին կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար` սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-395-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական: