ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս): |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 47-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կատարված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության ելքի ինդեքսները հաստատելու, փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները կանոնակարգելու մասին» թիվ 1-Լ հրամանով հաստատված հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ.
- «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի անձնագրային բաժանմունք 8/64» բառերով:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի անձնագրային բաժանմունքի գործարկման պահից:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին /աշխատողներին/:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
24 նոյեմբերի 2022թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 28 նոյեմբերի 2022 թվական: