Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

26.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա այդ գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումների համար սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական տուրքը նվազեցվում է արտոնագրված հաշտարարին մինչև երկու ժամ իրականացված հաշտարարության դիմաց վճարած գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Կառավարության որոշմամբ սահմանված դրույքաչափի, և ոչ պակաս, քան բազային տուրքի 10-ապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին կետով.

 

«55.1. արտոնագրված
հաշտարարների
որակավորման ստուգմանը      
մասնակցելու համար

բազային տուրքի 10-ապատիկի
չափով»:

         

i

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա2» կետով.

«ա2) պետական տուրքը վճարած կողմին` մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության համար հաշտարարին վճարված վարձատրության դիմաց, բայց ոչ ավելի, քան Կառավարության որոշմամբ սահմանված չափով, եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն և հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, և հայցը մերժվել կամ մասնակի է բավարարվել:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՀՕ-437-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական:

 

pin
ՀՀ 16.11.2022
N ՀՕ-437-Ն օրենք