26.12.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) հաշտարարը, այդ թվում` նաև գործունեությունը դադարեցված, պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել` կապված հաշտարարության իրականացման նպատակով դիմելու կամ հաշտարարության իրականացման հետ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-439-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական: