Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

01.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.

 

«6.1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

 

i

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.

 

«17) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-545-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական:

 

pin
ՀՀ 07.12.2022
N ՀՕ-545-Ն օրենք