Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ...

 

01.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով Կենտրոնական բանկից Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկության ստացումը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում են Կենտրոնական բանկը և հարկային մարմինը` համատեղ հրամանով:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Կենտրոնական բանկը և հարկային մարմինը սահմանում են այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-598-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 23.12.2022
N ՀՕ-598-Ն օրենք