10.02.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.4-րդ կետով.
«14.4) հաստատում է կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով` նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի` սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները.»:
i
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Կրթական ծրագրերի մասով արված հետևյալ փոփոխությունները` սահմանային տեղերի փոփոխությունը, նախադպրոցական տարիքային խմբերով և մասնագիտությունների գծով գործունեության թույլտվությունը, սահմանվում են լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-7-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 9 փետրվարի 2023 թվական: