Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

06.04.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 39.1. Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը դատախազների խմբի կողմից

 

1. Անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Հանձնարարականի մեջ պետք է նշվեն բոլոր դատախազները, որոնց հանձնարարվում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում` դատախազների խմբի ղեկավարը:

 

Հոդված 39.2. Դատախազների խմբի ղեկավարի և անդամների լիազորությունները

 

1. Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում և համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

2. Դատախազների խմբի անդամն իրականացնում է սույն օրենսգրքի 38-րդ և 39-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները դատախազների խմբի ղեկավարի սահմանած շրջանակներում:

3. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնում է բացառապես դատախազների խմբի ղեկավարը:

4. Դատախազների խմբի ղեկավարը և անդամն իրականացնում են նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-103-Ն

     

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2023 թվական:

 


 

 

pin
ՀՀ 01.03.2023
N ՀՕ-103-Ն օրենք