15.06.2023 -
15/06/2023- / /
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
4 հոկտեմբերի 2022 թվականի N 1032-Ն
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՃՇՏՎԱԾ), ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 374-րդ հոդվածի 6-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հաստատել տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը (այդ թվում` ճշտված), լրացման և ներկայացման կարգը` համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառելի է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված վերահսկվող գործարքների նկատմամբ:
(2-րդ կետը փոփ. 15.05.2023 թիվ 477-Ն հրաման)
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
i
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2022 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1032-Ն հրամանի
Ձև. Տրանսֆերային գնագոյացման արդյունքում շահութահարկի և (կամ)
ռոյալթիի ճշգրտման հաշվարկ
._____________________________________________________________________.
|Հաշվարկ |Փաստաթղթի համարը |
|Տրանսֆերային գնագոյացման արդյունքում |______________ |
|շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման |(լրացվում է հարկային մարմնի|
| |կողմից) |
|_________________________________________|___________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|_________________________________________|___________________________|
|2. Հարկ վճարողը | |
|_________________________________________|___________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|_________________________________________|___________________________|
|4. Հաշվետու ժամանակաշրջանը |Տարի | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Շահութահարկի ճշգրտում |
|_____________________________________________________________________|
|5. Համախառն եկամուտ մինչև ճշգրտումը | |
|_________________________________________|___________________________|
|6. Ճշգրտվող եկամուտը և չափը |Եկամուտ |Չափ |
| |______________|____________|
|_________________________________________|___________________________|
|7. Համախառն եկամտի չափը ճշգրտումից հետո | |
|_________________________________________|___________________________|
|8. Նվազեցումներ մինչև ճշգրտումը | |
|_________________________________________|___________________________|
|9. Ճշգրտվող նվազեցումները և չափը |Նվազեցում |Չափ |
| |______________|____________|
|_________________________________________|___________________________|
|10. Նվազեցումների չափը ճշգրտումից հետո | |
|_________________________________________|___________________________|
|11. Հարկվող շահույթը մինչև ճշգրտումը | |
|_________________________________________|___________________________|
|12. Ճշգրտվող հարկվող շահույթ | |
|_________________________________________|___________________________|
|13. Հարկվող շահույթը ճշգրտումից հետո | |
|_________________________________________|___________________________|
|14. Հարկի դրույքաչափը (%) | |
|_________________________________________|___________________________|
|15. Ճշգրտումից հետո հաշվարկված հարկի չափը| |
|_________________________________________|___________________________|
|16. Շահութահարկի գումարի չափը մինչև | |
|ճշգրտումը | |
|_________________________________________|___________________________|
|17. Վճարման ենթակա հարկի չափը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ռոյալթիի ճշգրտում |
|_____________________________________________________________________|
|18. Ռոյալթիի բազան մինչև ճշգրտումը | | |
|_____________________________________________|_________________|_____|
|19. Ռոյալթիի բազան ճշգրտումից հետո | | |
|_____________________________________________|_________________|_____|
|20. Շահույթ նախքան հարկումը մինչև ճշգրտումը | | |
|_____________________________________________|_________________|_____|
|21. Ճշգրտված շահույթ նախքան հարկումը | | |
|_____________________________________________|_________________|_____|
|22. Ռոյալթիի դրույքաչափը (%) մինչև ճշգրտումը| | |
|_____________________________________________|_________________|_____|
|23. Ռոյալթիի դրույքաչափը (%) ճշգրտումից հետո | | |
|_____________________________________________|_________________|_____|
|24. Ռոյալթիի գումարի չափը մինչև ճշգրտումը | | |
|_____________________________________________|_________________|_____|
|25. Ճշգրտված ռոյալթիի գումարի չափը | | |
|_____________________________________________|_________________|_____|
|26. Վճարման ենթակա ռոյալթի | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքի մասին տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|27. Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքը |Ծանուցման մասի |Տողի |
| |համարը |համա-|
| | |րը |
._____________________________________________________________________.
Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման և ներկայացման կարգը
1. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) հարկ վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 374-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը:
4. Հաշվարկի 3-րդ կետում` կազմակերպության գտնվելու վայրը.
5. Հաշվարկի 4-րդ կետում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:
6. Հաշվարկի 5-րդ կետում` համախառն եկամուտը մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:
7. Հաշվարկի 6-րդ կետում` ճշգրտվող եկամուտը և չափը: Լրացվում է ճշգրտման ենթակա եկամտի տեսակը` ըստ շահութահարկի հաշվարկի և ճշգրտվող գումարի չափը:
8. Հաշվարկի 7-րդ կետում` համախառն եկամտի չափը ճշգրտումից հետո` (5)+(6):
9. Հաշվարկի 8-րդ կետում` նվազեցումներ մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:
10. Հաշվարկի 9-րդ կետում` ճշգրտվող նվազեցումները և չափը: Լրացվում է ճշգրտման ենթակա նվազեցման տեսակը` ըստ շահութահարկի հաշվարկի, և ճշգրտվող գումարի չափը:
11. Հաշվարկի 10-րդ կետում` նվազեցումների չափը ճշգրտումից հետո (8)-(9):
12. Հաշվարկի 11-րդ կետում` հարկվող շահույթը մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:
13. Հաշվարկի 12-րդ կետում` ճշգրտվող հարկվող շահույթը`(6)+(9):
14. Հաշվարկի 13-րդ կետում` հարկվող շահույթը ճշգրտումից հետո` (7)-(10):
15. Հաշվարկի 14-րդ կետում` հարկի դրույքաչափը (%):
16. Հաշվարկի 15-րդ կետում` ճշգրտումից հետո հաշվարկված հարկի չափը` (13)*(14):
17. Հաշվարկի 16-րդ կետում` հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով շահութահարկի գումարի չափը մինչև ճշգրտումը:
18. Հաշվարկի 17-րդ կետում` վճարման ենթակա հարկի չափը (15)-(16):
19. Հաշվարկի 18-րդ կետում` ռոյալթիի հաշվարկման բազան մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով:
20. Հաշվարկի 19-րդ կետում` ռոյալթիի հաշվարկման բազան ճշգրտումից հետո:
21. Հաշվարկի 20-րդ կետում` հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով ներկայացված շահույթ նախքան հարկումը:
22. Հաշվարկի 21-րդ կետում` շահույթ նախքան հարկումը ճշգրտումից հետո:
23. Հաշվարկի 22-րդ կետում` ռոյալթիի դրույքաչափը (%) մինչև ճշգրտումը` հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով հաշվարկված ռոյալթիի դրույքաչափը:
24. Հաշվարկի 23-րդ կետում` ռոյալթիի դրույքաչափը (%) ճշգրտումից հետո:
25. Հաշվարկի 24-րդ կետում` ռոյալթիի գումարի չափը մինչև ճշգրտումը` հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով հաշվարկված ռոյալթին:
26. Հաշվարկի 25-րդ կետում` ճշգրտված ռոյալթիի գումարի չափը` (19)*(23):
27. Հաշվարկի 26-րդ կետում` վճարման ենթակա ռոյալթիի չափը` (25)-(24):
28. Հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքների մասին տեղեկատվությունը: Մասնավորապես, նշվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցման մասի համարը և տվյալ մասում լրացված գործարքի տողի համարը:
(1-ին հավելվածը փոփ. 15.05.2023 թիվ 477-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2022 թվական: