09.06.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| Հոդված 94.1. |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելը |
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
2. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ` բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելը, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելը կամ խախտելը կամ դրանցից շեղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի նշանակման օրվանից տեսչական մարմնի սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ` բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելը, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-152-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2023 թվական: