Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

01.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. առաջին նախադասության «11-րդ և 21-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասի աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 14-րդ և 15-րդ տողերով նախատեսված ծածկագրերին դասվող ապրանքների մասով իրականացվող գործարքների և գործառնությունների  հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափերով.»,

գ. աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հ/Հ Ապրանքի ծածկագիրը`
ըստ ԱՏԳ ԱԱ-ի
Ապրանքախմբի անվանումը Հարկման
բազայի
չափման
միավորը
Ակցիզային հարկի դրույքաչափերը (դրամ)
2024 թվականի հունվարի
1-ից
2025 թվականի հունվարի
1-ից
2026 թվականի հունվարի
1-ից
1. 2207 էթիլային
սպիրտ
1 լիտր
(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
6300 6900 7600
2. 2208 (բացառությամբ 2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40)
սպիրտային խմիչքներ 1 լիտր 3800 4200 4600
3. 2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 3800 4200 4600
4. 2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր
(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3300
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3800
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6500
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 9300
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ` հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 15300
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 24000
5. 2208 30
2208 40
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 8000
6. 2203 00 գարեջուր 1 լիտր 150
7. 2204 խաղողի գինի 1 լիտր 165
8. 2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1100
9. 2206 00 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 165
10. 2402 (բացառությամբ 2402 10 000 01
2402 90 000 01
2402 10 000 02
2402 90 000 02)
ծխախոտի արտադրանք 1000 հատ 16100 17700 19500
11. 2402 10 000 01
2402 90 000 01
սիգար 1000 հատ 660000
12. 2402 10 000 02
2402 90 000 02
սիգարելա 1000 հատ 18000
13. 2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1640
14. 2404 11 000 9 ծխախոտի 
արտադրանք
1000 հատ 3400 3750 4150
15. 2404 12 000 0
2404 19 000
ծխախոտի արտադրանք 1 միլիլիտր 65 80 100
16. 2710 19 710 0 -2710 19 980 0
3403 19 100 0 3403 19 900 0 3403 99 000 0
քսայուղ 1 կգ 550
17. 2710 12 բենզին 1 տոննա 43600
18. 2710
(բացառությամբ 2710 12
2710 19 710 0 -
2710 19 980 0)
դիզելային
վառելիք
1 տոննա 14200
19. 2709 00 հում նավթ,
նավթամթերքներ
1 տոննա 29450
20. 2711 (բացառությամբ 2711 11 000 0
2711 21 000 0)
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1100
21. 2711 21 000 0 սեղմված
բնական գազ
1 տոննա 37100».

 

i

2) 2-րդ մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «2024
թվականի
հունվարի
1-ից
2025
թվականի
հունվարի
1-ից
2026
թվականի
հունվարի
1-ից
Ակցիզային հարկի հաշվարկման գործակից 1.08 1.16 1.24»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հունիսի 29
Երևան
ՀՕ-200-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 26.06.2023
N ՀՕ-200-Ն օրենք