Սեղմել Esc փակելու համար:
«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵ ...

 

13.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին

 

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 12-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մինչև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փրկարար ուժերի ժամանումն արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավորները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը: Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավորներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ և կամավոր աշխատանքները կատարում նրանց ղեկավարության ներքո: Սույն մասով նախատեսված կամավորի` կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Այն անձինք, որոնք աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատավարձ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջեից, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով փրկարարական աշխատանքների իրականացմանը որպես կամավոր կարող են ներգրավվել նաև աշխատանքային ժամերին` գործատուի գրավոր համաձայնությամբ:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքային ժամերին կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում են:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-212-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 14.06.2023
N ՀՕ-212-Ն օրենք