11.12.2023 -
| ԻՐՏԵԿ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից` 01.12.2023 թվականին ՀՀ նոտարական պալատի պաշտոնական կայքում: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը» բառերով.
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով.
| «ժէ. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությամբ կայացված որոշման դեմ բողոքներով |
բազային տուրքի 15-ապատիկի չափով»: |
| Հոդված 2. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-230-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2023 թվական: