06.10.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը` «երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-290-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2023 թվական: