01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «պահպանությունը և» բառերը, իսկ նույն կետի «կարող են» բառերը փոխարինել «կարող է» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «ժդ» կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) «ժբ» կետից հանել «պահպանությունը և» բառերը.
2) «ժզ» կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ա» կետի «տվյալ տարածքի պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձը» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայությունը» բառերով.
2) 2-րդ մասի «իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 23. |
Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները |
1. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով:
2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-370-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2023 թվական: