ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 
ՀՐԱՄԱՆ
 
1 դեկտեմբերի 2023 թվականի N 1263-Ն
 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Սահմանել` անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը և ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 
    Ժամանակավոր Պաշտոնակատար`              Արտյոմ Սմբատյան
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2023 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1263-Ն հրամանի
 
Ձև
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
| Վարձատուի վերաբերյալ տեղեկություններ 1 | 
| 1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը |  | 
| 2. Ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |  |  |  |  |  |  |  |  | 
| 3. Ֆիզիկական անձի բնակության վայրը  |  | 
| 4. Ֆիզիկական անձի հեռախոսահամարը  |  | 
| 5. Ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը |  | 
| 6. Ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)
 |  | 
| 7. Հայտարարության ներկայացման ամսաթիվը |  | 
 
8. Հայտնում եմ, որ
1) 20__ թ. ____________ ____-ից մինչև 20__ թ. __________ ____-ը __________________________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացվող _________________________________ եկամուտը կազմելու է _________________________ դրամ.
(օրական, շաբաթական, ամսական)
 
2) 20__ թ. ____________ ____-ից _____________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացվող _____________________________ եկամուտը կազմելու է _______________ դրամ.
                                         (օրական, շաբաթական, ամսական) 
 
3) 20__թ. ____________ ____-ից դադարում է _____________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամտի ստացումը.
 
| Վարձակալի վերաբերյալ տեղեկություններ | 
| 9. Վարձակալ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը  |  | 
| 10. Վարձակալ ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը |  | 
| 11. Վարձակալ ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)  |  | 
| 12. Վարձակալ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |  | 
| 13. Վարձակալ կազմակերպության լրիվ անվանումը |  | 
| 14. Վարձակալի ՀՎՀՀ |  |  |  |  |  |  |  |  | 
 
 
Ֆիզիկական անձ ____________________________________________________
                                                       (ստորագրությունը)
 
____________________
1 - Հայտարարության ձևի 1-ին, 2-րդ, 5-7-րդ կետերը և 8-րդ կետի որևէ ենթակետ ենթակա են պարտադիր լրացման:
 
ԿԱՐԳ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
 
1. Սույն կարգով կարգավորվում են անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ներկայացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգին համապատասխան հայտարարությունը ներկայացնում է անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը:
3. Հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով: Մինչև հայտարարության էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովման առկայությունը, հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով:
4. Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին ներկայացվում է այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում` դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2023 թվական: