04.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. |
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները |
1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում` դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նոտարական գործողություններ կատարում են «Նոտարիատի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
i
Հոդված 2. Օրենքի 44-49-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-389-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2023 թվական: